ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է «Հոկտեմբերի 27»-ի գործով տուժողի իրավահաջորդ Անահիտ Բախշյանի միջնորդությունը, որ «Հոկտեմբերի 27-ի» անջատված գործը փոխանցվի ՀՔԾ-ին, և քննչական խումբ ստեղծվի։ Այդ մասին 1lurer.am-ին հայտնեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։