ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանը ՀՔԾ-ում քննվող որևէ գործով չի հարցաքննվել և որևէ դատավարական կարգավիճակ չի ունեցել։ Նա ԱԱԾ տնօրեն էր նշանակվել 2016 թվականի փետրվարի 12-ն՝ Սերժ Սարգսյանի հրամանով:
1lurer.am-ը ներկայացնում է 39-ամյա Գեորգի Կուտոյանի կենսագրությունը, որը եղել է Արդարադատության առաջին դասի խորհրդական:
-
Կուտոյանը ծնվել է 1981 թվականի սեպտեմբերի 30-ին:
-
Սովորել է ՌԴ Ռոստովի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում:
-
1998-2000 թթ. զինվորական ուսում է անցել Ռուսաստանի Դաշնության Ռոստովի պետական համալսարանի ռազմական պատրաստության ֆակուլտետում՝ պահեստի սպաների պատրաստման ծրագրով:
-
2005 թ. ավարտել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան:
-
2007 թ. ավարտել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցը:
-
2002-2010 թթ. դասավանդել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում, Հայաստանի պետական կառավարման ակադեմիայում և Գիտությունների ազգային ակադեմիայում:
-
2005-2006 թթ. աշխատել է գլխավոր դատախազությունում:
-
2006-2007 թթ. աշխատել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ որպես մարդու իրավունքների պաշտպանի ավագ խորհրդական, 2008-2010 թթ.՝ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր իրավախորհրդատու:
-
2010-2011 թթ. զբաղվել է մասնավոր փաստաբանական գործունեությամբ:
-
2011-2016 թթ. զբաղեցրել է Հայաստանի նախագահի օգնականի պաշտոնը:
-
2011-2014 թթ. եղել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին առընթեր հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահը:
-
2016 թ. փետրվարի 3-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է գլխավոր դատախազի տեղակալ:
-
2016 թ. փետրվարի 12-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն:
-
2018 թվականի մայիսի 10-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ազատվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից։
-
Ամուսնացած է, ունի մեկ որդի: