Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը հիմնականում այս տարվա ընթացքում մեր աշխատանքների համակարգմանն էր առնչվում: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Նրա խոսքով՝ հանդիպմանը քննարկվել են արտաքին և ներքին քաղաքական հարցեր, անդրադարձել են կոնկրետ ոլորտների զարգացման իրենց պատկերացումներին:
Ինչ վերաբերում է գազի սակագնի հնարավոր փոփոխությանը, Լ.Մակունցը նշեց, որ նման հարց դեռևս չկա: «Եթե որևէ փուլում գազի գնի փոփոխություն լինի, կառավարությունը կտեղեկացնի հանրությանը»,- ընդգծեց նա: