Բեյրութի խորհրդարանի դիմաց անցկացվող հակակառավարական բողոքի ակցիաները 2 գիշեր է՝ վերածվել են բախման: 4 ամիս տևած հավաքները, որ հիմնականում խաղաղ էին, դարձել են անվերահսկելի: Ցուցարարների պնդմամբ՝ ոստիկանները դիմում են բիրտ գործողությունների: Դրանք շարունակվել են նաև ոստիկանական բաժանմունքի մոտ, որտեղ տարել էին ձերբակալված քաղաքացիներին: Երկու օրվա ընթացքում կա 100 ձերբակալված: Քաղաքացիները հավաքվում են նաև կենտրոնական բանկի մոտ: Տնտեսական ճգնաժամի պատճառով բանկերը քաղաքացիներին իրենց խնայողությունները չեն տալիս: