Ադրբեջանի հայերի հանդեպ 1990-ին իրականացված ցեղասպանությունից 30 տարի անց ժամանակն է, որ Հայաստանի Հանրապետությունը մշակի համակարգված ծրագիր՝ կատարվածին իրավական և քաղաքական գնահատական տալու և ավելի հետևողականորեն աշխատելու դրա միջազգային ճանաչման ուղղությամբ, նշել է «Սովորական ցեղասպանություն» նախագծի հեղինակ Մարինա Գրիգորյանը:
Փորձագետը փաստում է, որ այն, ինչ կատարվեց Բաքվում, Սումգայիթում, Մարաղայում, Գանձակում, բոլոր չափանիշներով համապատասխանում է «ցեղասպանություն» եզրույթին և վաղուց արդեն պետք է իրավական հիմնավորում ստանա: