Երևան-Սևան մայրուղու հարևանությամբ գտնվող՝ թալանված և գործնականում ոչնչացված երկու քանդակները՝ Խաչատուր Հակոբյանի «Արձագանք»-ը և Դավիթ Բեջանյանի՝ Չարենցավանի հատվածում վեր խոյացող «Անվերջության ժապավեն»-ը, կվերականգնվեն: Այդ մասին 1Լուրեր.am-ին հաղորդել են Կոտայքի մարզպետարանից:
Հարցին անդրադարձել էր նաև ՀՀ վարչապետը՝ պատրաստակամություն հայտնելով, անհրաժեշտության դեպքում, իր իսկ պահուստային ֆոնդից ֆինանսավորել բոլոր անհրաժեշտ ծախսերը:
Քանդակների վերականգնման, հարակից տարածքների բարեկարգման, պատվանդանների վերակառուցման ու տարածքների գիշերային լուսավորության նախագծանախահաշվային բոլոր աշխատանքներն ավարտված են: Կհայտարարվի մրցույթ: Նախնական հաշվարկով՝ շինարարական աշխատանքները կսկսվեն գարնանը: