RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հիշել է երեք տարի առաջ Միխայիլ Միշուստինի նշանակման մասին իր կանխատեսումը:
«Մոտ երեք տարի առաջ ես Միշուստինին ասացի, որ ինքն է լինելու մեր հաջորդ վարչապետը: Նա գոռաց ինձ վրա, ու ես հասկացա, որ այդպես էլ կլինի: Շնորհավորում եմ և՛ Միշուստինին, և՛ Ռուսաստանին: Նույնիսկ չգիտեմ, թե որ մեկին ավելի շատ»,- գրել է Սիմոնյանը Twitter-ում: