«Գազպրոմ Արմենիան» քննարկում է սպառողների համար գազի սակագնի վերանայման հարցը, հայտնել է ընկերության ԶԼՄ-ների հետ կապերի պատասխանատուն։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, մեկնաբանելով «Գազպրոմ Արմենիայում» ընթացող քննարկումների հարցը, ընդգծել է՝ մինչև ապրիլի 1-ը ընկերությունը հայտ չի ներկայացնի: