ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն իր մասնակցությունը կունենա բարեգործական ծրագրում: Տաթևիկ Ռևազյանի Ֆեյսբուքի էջում նշված է, որ նա Երևանի սրճարաններից մեկում՝ «Roomz»-ում, հունվարի 16-ի երեկոյան կաշխատի որպես մատուցողուհի:
Այդ ընթացքում եղած բոլոր թեյավճարներն ուղղվելու են «Մենք ենք» հիմնադրամ, մասնավորապես, Տիգրան Ամիրխանյանի բուժմանը` որպես բարեգործություն: