Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ոչ թե հրաժարական է տվել, այլ մեկնել է բուժման, ինչը պահանջում է որոշակի բժշկական ընթացակարգեր: Այս մասին քիչ առաջ հայտարարել է Կադիրովի խոսնակ Ալվի Քարիմովը:
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին, Regnum-ի փոխանցմամբ, Կադիրովը Հանրապետության ղեկավարի լիազորությունները ժամանակավորապես փոխանցել է Չեչնիայի կառավարության ղեկավար Մուսուլման Խուչիևին՝ «ժամանակավոր անաշխատունակություն» հիմնավորմամբ: