ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Միխայիլ Միշուստինին երկրի վարչապետի պաշտոնում նշանակելու մասին հրամանագիրը: Մոսկվայից մեր թղթակիցը մանրամասներ է ներկայացնում ՌԴ նոր վարչապետի վերաբերյալ՝ ընդգծելով, որ Միշուստինը կարողացել է 9 տարվա ընթացքում Ռուսաստանի խոշոր և կոռումպացված հարկային գերատեսչությունը վերածել ժամանակակից, տեխնոլոգիական ծառայության: Հետաքրքիր է այն, որ ըստ որոշ տվյալների՝ Միշուստինը կիսով չափ հայ է: