Ուկրաինան ու ՆԱՏՕ-ն համատեղ ուսումնավարժանքներ կանցկացնեն Օդեսայում: Նախաձեռնության նպատակը սևծովյան տարածաշրջանում ենթակառուցվածքների պաշտպանությունն է: Այս մասին տեղեկացնում են Ուկրաինայի իշխանությունները: Նշվում է, որ ուսումնավարժանքներն անցկացվելու են 2020-ի հոկտեմբերի 5-9-ը, որին կմասնակցի ավելի քան 200 մասնագետ: Համապատասխան փաստաթուղթն Ուկրաինան ու ՆԱՏՕ-ն համաձայնեցրել են հունվարի 15-ին: