Երրորդ երեխային ունեցած ու նրան չտեսած Հայկուհի Խաչատրյանը Ռազմիկ Աբրահամյանի և առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի գործով դատական նիստին մոտեցել է գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին և հարցրել՝ որտե՞ղ է իր երեխան:
Ի պատասխան Աբրահամյանը պատասխանել է՝ «Գնացե՛ք, հետազոտե՛ք, գտե՛ք»։ Լարված իրավիճակ է ստեղծվել, որից հետո կարգադրիչները լրագրողներին արգելել են նկարահանել ընթացքը: