ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական ասուլիսը տեղի կունենա հունվարի 25-ին: Այդ մասին Կառավարության ղեկավարը հայտնել է Ֆեյսբուքի էջում:
«Զանգվածային լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, տեղեկացնում եմ, որ իմ հերթական ասուլիսը տեղի կունենա հունվարի 25-ին՝ ժամը 11.00-ին՝ Սյունիքի մարզկենտրոն Կապանում, «S'UNIQUE» կինոթատրոնի շենքում (հասցե՝ Շահումյան 1):
Ասուլիսին մասնակցելու համար ԶԼՄ-ների ներկայացուցիչները կարող են հավատարմագրվել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում»,- ասված է գրառման մեջ: