ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ: Հանդիպումն անցկացվում է Երևանի քաղաքապետարանի շենքում:
ՀՀ վարչապետին Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ դիմավորել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Հանդիպմանը մասնակցում է նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: