Տորթ և շամպայն Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի բակում. երեխա կորցրած մայրերը նշում են 25-ամյա մի տղայի տարեդարձը, որը ծնվել է Բերդում, որդեգրվել՝ ԱՄՆ-ում, իսկ օրեր առաջ դիմել է «Հայոց մայրեր» հասարակական կազմակերպությանը, խնդրելով գտնել իր կենսաբանական մորը:
Մայրերի բողոքին զուգահեռ, դատարանում ընթանում էր Ռազմիկ Աբրահամյանի գործով դատավարությունը: Աբրահամյանը որևէ հարցի չպատասխանեց: Միայն ասաց, որ ծննդատները որևէ առնչություն չունեն երեխաների ապօրինի որդեգրման հետ: