ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դմիտրի Մեդվեդևին նշանակել է Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնում։ Կրեմլի ղեկավարը ստորագրել է նշանակման մասին համապատասխան հրամանագիրը:
Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել՝ կապված սահմանադրական փոփոխությունների հետ։ Այսօր ՌԴ Պետդուման Միխայիլ Միշուստինին հաստատել է ՌԴ վարչապետի պաշտոնում։