ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2020 թ. հունվարի 15-ից սկսել է տեսչական գործողությունները մսի իրացման շուկայում: Երկու օր Երևանում անցկացված վերահսկողության արդյունքը ցույց է տվել, որ մայրաքաղաքի խոշոր իրացման ցանցում՝ «ՍԱՍ», «Երևան սիթի», «Պարմա», «Նոր զովք», «Քարֆուր» սուպերմարկետներում, «Արտ լանչ», «Կարաս» հանրային սննդի կետերում, իրացվում է միայն սպանդանոցային ծագման միս և մսեղիք:
Բոլոր այդ տնտեսվարողները տրամադրում են սպանդանոցային մորթն ուղեկցող անասնաբուժական թիվ 5 վկայականը, որի վրա առկա QR կոդը հնարավորություն է տալիս տեսնել ու հասկանալ մսի ծագումը, թե միսը ի՛նչ ճանապարհ է անցել, որ սպանդանոցում է կենդանին սպանդի ենթարկվել, անցե՞լ է արդյոք անասնաբուժասանիտարական փորձաքննություն:
Սպանդանոցային ծագման պարտադիր պայմանի կատաման վերահսկողությունը կրելու է շարունակական բնույթ: