Կանադան, Աֆղանստանը, Մեծ Բրիտանիան, Շվեդիան և Ուկրաինան Իրանից պահանջում են փոխհատուցում՝ ուկրաինական ինքնաթիռի ոչնչացման համար: Այս մասին հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանը՝ Լոնդոնում այդ երկրների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո:
Ավելի վաղ Շամպանը հայտնել էր, որ նշված պետությունները ստեղծել են հատուկ խումբ, որը պետք է օպերատիվ կերպով զոհերի հարազատներին փոխանցի ողբերգության պատճառների մասին տեղեկատվություն և զբաղվի նրանց անհրաժեշտ օգնության ապահովմամբ: