Լիբիայի ազգային բանակի գլխավոր հրամանատար Խալիֆա Հաֆթարը կմասնակցի երկրի հակամարտության խաղաղ կարգավորմանը նվիրված բեռլինյան համաժողովին, որը նախաձեռնել է Գերմանիան:
Հիշեցնենք, որ Գերմանիան պաշտոնապես հայտարարել էր Բեռլինում հունվարի 19-ին Լիբիայի թեմայով համաժողով անցկացնելու մասին: Հանդիպմանը հրավիրված են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Եգիպտոսի, ԵՄ-ի ու ՄԱԿ-ի ներկայացուցիչներ: Համաժողովին մասնակցելու հրավեր է ուղարվել նաև Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարին ու երկրի՝ ՄԱԿ-ի կողմից ճանաչված կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջին:
Հիշեցնենք, որ Լիբիայի թեմայով Մոսկվայում կայացած հանդիպումը տապալվել էր, քանի որ հրադադարի համաձայնագիր չէր ստորագրվել: