Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ հունվարի 16-ին՝ ժամը 08:40-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է, իսկ մնացածի համար՝ բաց:
Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի Շուռնուխ-«Կատարի» հատվածում առկա է մերկասառույց:
Գեղարքունիքի մարզի Գավառ, Ճամբարակ քաղաքներում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում, Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզերում տեղում է ձյուն:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: