Կառավարությունն այսօրվա նիստում մոտ 26,5 մլն դրամ հատկացրեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին՝ հեռուստաշուկայի միջազգային աուդիտ պատվիրելու համար։
Վարչապետը հայտարարել է, որ դեռ չի ստորագրի որոշումը, քանի որ կան որոշ չճշտված հարցեր, որոնք լրացուցիչ քննարկման անհրաժեշտություն ունեն։ Նիկոլ Փաշինյանը նշել է՝ Հայաստանում կա երկու ընկերություն, որոնցից մեկը գովազդ է բաշխում, մյուսը՝ ռեյտինգներ հրապարակում։ Կառավարության ղեկավարը հայտարարել է՝ անհրաժեշտ է պարզել այդ ընկերությունների փոխկապակցվածությունը։
Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստանում գործող հեռուստաընկերությունների թափանցիկությանը և իրական սեփականատերերին։
«Հայաստանում կա առնվազն երկու կոռուպցիոների պատկանող հեռուստաընկերություն: Մեր ժողովուրդը մեզ շատ է մեղադրում դրա համար, բայց ես դժգոհ չեմ, քանի որ դա հեշտացնում է կոռուպցիոներների դեմ պայքարը»,- ասաց կառավարության ղեկավարը: