Լույս, ձայնային մթնոլորտ ու գունային խաղ. իտալացի հայտնի նկարիչ Կարլո Մոնտարսոլոյի «Փշրված ասույթ» նկարն է:
Ժամանակակից արվեստի թանգարանում նկարչի աշխատանքներին կարելի է ծանոթանալ մինչև փետրվարի 29-ը:
Այս ցուցահանդեսը կազմակերպվել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանության հետ գործակցության արդյունքում: Ցուցահանդեսի բացմանը ներկա է նաև նկարչի որդին՝ Ֆեդերիկոն, որը ցուցահանդեսների միջոցով շարունակում է տարածել հոր ժառանգությունը: