ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը, ՀՖՖ գործկոմի անդամ Աննա Թադևոսյանը և ՀՖՖ դեսպան Խորեն Հովհաննիսյանն այցելել են Գեղարքունիքի մարզ, որի երկու բնակավայրերում՝ Ծովագյուղում և Լճաշենում, բացվել են 20 x 40 չափի հերթական խաղադաշտերը:
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հնարավոր չեղավ իրականացնել Գեղարքունիքի մարզի մյուս բնակավայրերի խաղադաշտերի՝ այսօր նախատեսված բացումը: