Իրանն ավելի շատ ուրան է հարստացնում այսօր, քան մինչև 2015-ի միջուկային համաձայնագրի կնքումը: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին:
«Մենք այժմ ավելի շատ ուրան ենք հարստացնում, քան նախքան միջուկային գործարքի կնքումը: Իրանի դեմ ճնշումներն ավելացել են, սակայն մենք շարունակում ենք զարգացնել գործընթացը»:
Միաժամանակ, Իրանի նախագահ Հասան Ռոհանին ավելացրել է, որ Թեհրանն ամեն ինչ անում է պատերազմը կանխարգելելու համար՝ հնարավոր համարելով նաև համաշխարհային տերությունների հետ երկխոսությունը: