ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործը Սենատին փոխանցելու օգտին: Փաստաթուղթը ստորագրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին: Կողմ է քվեարկել 228, դեմ՝ 193 կոնգրեսական:
Ներկայացուցիչների պալատը Թրամփի իմփիչմենթի հարցով քվեարկությունն անցկացրել էր դեկտեմբերին: Նախագահին մեղավոր են ճանաչել իշխանության չարաշահման և Կոնգրեսի աշխատանքը խոչընդոտելու համար: ԱՄՆ առաջնորդին պաշտոնից հեռացնելու համար իմփիչմենթին կողմ պետք է քվեարկի սենատորների երկու երրորդը: