Թուրքիան սկսել է իր զորախմբերն ուղարկել Լիբիա: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Թուրքիայի նախագահի խոսքով՝ զինվորականները պետք է պաշտպանեն ՄԱԿ-ի կողմից ճանաչված ազգային համաձայնության կառավարությանը:
Հիշեցնենք, որ Լիբիայի հակամարտության խաղաղ կարգավորման թեմայով մոսկովյան հանդիպումը տապալվել էր, քանի որ հրադադարի փաստաթուղթը չէր ստորագրվել: Լիբիական հարցը կքննարկվի նաև Բեռլինում հունվարի 19-ին: