ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի՝ «ՄԱՊ»-ի Ալիկի ազատ արձակման որոշումը: Այդ մասին 1lurer.am-ին հայտնեց գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 10-ին Ալիկ Պետրոսյանն ազատ է արձակվել 30 միլիոն դրամ գրավի դիմաց:
Ա.Պետրոսյանը կալանավորվել էր բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակում, նա մեղադրվում է փողերի լվացմանն օժանդակելու մեջ։