Գագիկ Մակարյանը նշանակվել է Հանրային խորհրդի անդամ: Այդ մասին որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում (հարցը չզեկուցվող էր):
«Ղեկավարվելով «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով, 5-րդ հոդվածի 2-րդ մասով և 10-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝ Գագիկ Մակարյանին նշանակել Հանրային խորհրդի անդամ (համաձայնությամբ)»,- ասված է որոշման մեջ:
Նշենք, որ Գագիկ Մակարյանը Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահն է: