ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությունում տեղի է ունեցել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի՝ օրդինատուրայի շրջանավարտների ծառայության վայրի ընտրության վիճակահանությունը:
Բժշկական համալսարանի 14 շրջանավարտ կստանա լեյտենանտի զինվորական կոչում, բժշկական կազմի զորակոչի շրջանակում կհամալրի ԶՈՒ զորամասերը: Ծառայության վայրի ընտրության հանձնաժողովը ղեկավարում էր պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը: