Սուրբ Գայանե վանքում հունվարի 19-ին Սուրբ Պատարագի ավարտին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կկատարվի հոգեհանգստյան արարողություն` Բաքվում իրականացված հայերի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Սուրբ Պատարագի սկիզբը ժամը 11:00-ին է: