Լրացել է Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցը, և այդ առիթով «Լուրերի» տաղավարում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը: Ըստ պատգամավորի՝ «ամբողջ մեր դիվանագիտական կորպուսը, ինչպես նաև խորհրդարանական դիվանագիտությունը, զբաղված են լինելու այս հարցի վերաբերյալ մեր միջազգային գործընկերներին համապարփակ տեղեկատվություն տրամադրելով, որովհետև...անվտանգությունն էքզիստենցիալ հարց է հայ ժողովրդի համար»: