Կառավարության դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել մարզերից եկած անասնապահներն ու միս վաճառողները:
Ակցիայի մասնակիցների բողոքները բազմաբովանդակ էին, ոմանք պահանջում էին չպարտադրել անասունների մորթը անել սպանդանոցում, մյուսներն ուզում էին ևս մի քանի ամիս ժամանակ տրամադրել, օրենքում էլ որոշակի փոփոխություններ կատարել:
Բողոքի մասնակիցների խոսքով՝ սպանդանոցները չեն աշխատում, անասունի տեղափոխում չեն իրականացնում, կենդանիների ներքին օրգաններն էլ չեն վերադարձնում, ինչից իրենք վնաս են կրում:
Բացի այդ, նրանց խոսքով՝ սպանդանոցների թիվը շատ քիչ է, և նախ պետք է սպանդանոց սարքել ամեն համայնքում: Ցուցարարներին ընդունել են կառավարությունում, իսկ դրսում նրանց հետ է հանդիպել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը: