Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների քաղաքացիներն այլևս լեգեոներ չեն համարվի Ռուսաստանի ֆուտբոլի առաջնություններում: Ըստ Pravda.ru-ի՝ Ռուսաստանի սպորտի նախարարությունն այսօր է նման որոշում կայացրել. այն ուժի մեջ կմտնի 2020 թ. հուլիսի 1-ից:
Այսպիսով, 2020/21 մրցաշրջանից Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ֆուտբոլիստները կդադարեն լեգեոներ համարվել Ռուսաստանում:
Այս պահին Ռուսաստանի առաջնություններում հանդես են գալիս Վարազդատ Հարոյանը, Ալեքսանդր Կարապետյանը, Էրիկ Վարդանյանն ու Արթուր Սարկիսովը:
Վերջերս նման օրենք ընդունվել էր նաև Ղազախստանում: