Արդեն մեկ տարի է, ինչ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին մեղադրում են ֆեյք օգտատերեր ունենալու մեջ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը, որի պնդմամբ՝ այդ թեզը դաշտ է գցվում կոնկրետ շրջանակների կողմից, կոնկրետ խնդիրների համար, և նրանք փորձում են այդպիսով վարկաբեկել իրենց կառույցը, որը շատ կարևոր գործառույթներ ունի․
«Ես ձեզ վստահեցնում եմ, որ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը նման գործառույթ չունի: Ընդհանրապես, ես կարծում եմ, որ ֆեյքերով հանրային կարծիք ստեղծել հնարավոր չէ: Ըստ իս՝ այս իշխանությունը ֆեյքերով հանրային կարծիք ստեղծելու կարիք չունի, որովհետեւ հանրային աջակցություն կա»,- նշել է Մովսիսյանը։