Միացյալ Նահանգներն ու Չինաստանը համաձայնագիր են ստորագրել՝ վերջ դնելով առևտրային պատերազմին: Սա համաշխարհային տնտեսական երկու հսկաների միջև ստորագրված առևտրային համաձայնագրի առաջին փուլն է: Չինական կողմն այս ձեռքբերումն անվանել է հաղթական մեծ գործարք, ինչը կօգնի լավացնել ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները: Չինաստանը խոստացել է երկու տարում ավելացնել 200 միլիարդ դոլար արժողությամբ ապրանքների ներկրումն ԱՄՆ-ից ու խստացնել մտավոր սեփականությանը վերաբերող օրենքները: Փոխարենն ամերիկյան կողմը համաձայնել է կիսով չափ կրճատել չինական ապրանքների վրա դրված նոր սակագները: Համաձայնագրի կողմերն արդեն սկսել են նախապատրաստվել գործարքի երկրորդ փուլին: ԱՄՆ-Չինաստան առևտրային գործարքը հանգեցրել է նավթի գնաճին: