Սանկտ Պետերբուրգի Ալեքսանդրինսկի թատրոնի բեմում փետրվարի 7-8-ը տեղի կունենա «Շահանե. պոետի գաղտնիքը» պիեսի բեմադրությունը: Այն պատմում է Շահանե Թալյանի և հայտնի բանաստեղծ Սերգեյ Եսենինի հարաբերությունների մասին:
Երևանում ներկայացման առաջնախաղը տեղի է ունեցել Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում: Գլխավոր դերը կատարում է Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի և կինոյի դերասանուհի Տատա Խաչատրյանը: Բեմադրության ռեժիսորը Կարո Բալյանն է:
1924-1925 թթ. Սերգեյ Եսենինը գործուղվել է Կովկաս: Բաթումում նա ծանոթացել է հայ ուսուցչուհի Շահանե Թալյանի հետ, երիտասարդների միջև համակրանք է առաջացել: Սերգեյ Եսենինի «Պարսկական մոտիվներ» ժողովածուի «Շահանե, դու իմ Շահանե» բանաստեղծությունը հենց այդ զգացմունքների արտահայտությունն է: