Ֆրանսիայում բուժքույրական կազմի և շտապօգնության աշխատակիցների գործադուլից հետո գործի են անցել պրոֆեսորները: Երկրի ավելի քան հազար հայտնի բժիշկներ՝ հիվանդանոցների բաժանմունքների ղեկավարներ, հայտարարել են, որ կհրաժարվեն վարչական պաշտոններից, եթե առողջապահության նախարարությունն իրենց հետ երկխոսություն չսկսի:
Բուժաշխատողները համաձայն չեն իրենց ոլորտում իշխանությունների վարած քաղաքականությանը: Պրոֆեսորական կազմը մերժում է բյուջեում պետական բժշկական հաստատությունների ֆինանսավորման մշտական կրճատումները, արդարություն է պահանջում միջին և կրտսեր բուժանձնակազմի աշխատանքի վճարման հարցում և պահանջում ընդլայնել հաստիքները հիվանդանոցներում:
Նման քայլը նախադեպ չի ունեցել Հինգերորդ հանրապետության պատմության մեջ: Ֆրանսիայում բժիշկները հասարակության բարձր եկամուտներ ունեցող և հարգանք վայելող խավն են: