Լոս Անջելեսում 60 մարդ, հիմնականում երեխաներ, բժշկական շտապ օգնության են դիմել ուղևորատար ինքնաթիռի անցնելուց հետո: Ինքնաթիռը վթարային տագնապից հետո, քաղաքի վրա է բաց թողել վառելիքը:
Լոս Անջելեսից Շանհայ թռչող Boeing 777 ինքնաթիռի օդաչուն թռիչքից մի քանի րոպե անց շարժիչներից մեկի հետ կապված խնդիր է նկատել: Ինքնաթիռի անձնակազմը որոշել է վերադառնալ օդանավակայան և բարեհաջող վայրէջքի համար ստիպված է եղել ազատվել վառելիքից: Օդում ցրված վառելիքը, սակայն, տարածվել է բնակելի թաղամասի վրա, որտեղ գործում են հինգ հիմնական դպրոցներ: Տուժածները մաշկի և շնչուղիների գրգռում են զգացել:
ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը հետաքննում է օդանավերի շահագործման կանոնների խախտումը: