ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ դուրս է եկել ՀՀ քննչական կոմիտեից. նրա հարցաքննությունն ավարտվել է: Հարցին, թե ի՞նչ գործի շրջանակում է նա հարցաքննվել, վարչապետը պատասխանել է, որ այդ մասին հաղորդագրություն կլինի, հիմա չի կարող պատասխանել, ժամանակ չունի:
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում գրել էր, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտեի հրավերով ներկայացել է և քննիչի աշխատասենյակում պատասխանում է նրա հարցերին: