Վրացական սահմանային ոստիկանությունը վրաց-ադրբեջանական սահմանի չհամաձայնեցված հատվածում ձերբակալել է Վրաստանի քաղաքացու, որը վրաց սահմանապահին պատանդ է վերցրել: Այս մասին ասվում է Վրաստանի ՆԳՆ հաղորդագրության մեջ, ինչին անդրադարձ կա նաև Ֆեյսբուք սոցիալական ցանցում:
Ըստ այդ հաղորդագրության՝ Վրաստանի քաղաքացին, սպառնալով զենքով և նռնակով, վրաց սահմանապահին ստիպել է տեղափոխվել վրաց-ադրբեջանական սահմանի չհամակարգված հատված՝ հըթնացս մի քանի անգամ կրակելով:
«Ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության արագ և ժամանակին կատարած աշխատանքի շնորհիվ իրավիճակը ժամանակին հաջողվեց մեղմել: Այս պահի դրությամբ միջադեպը ամբողջությամբ կարգավորվել է»,- ասվում է հայտարարության մեջ, որում նաև երախտագիտություն է հայտնվում ադրբեջանցի գործընկերներին՝ համագործակցության համար:
Նշվում է, որ գործի քննությունն իրականացվում է Քրեական օրենսգրքի «ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու», ինչպես նաև՝ «պատանդ վերցնելու սպառնալիքով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու» հոդվածներով, որոնք նախատեսում են 9-ից մինչև 14 տարվա պատիժ: