The Wall Street Journal պարբերականը, վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղարության և պաշտպանության նախարարության միջև Էլեկտրոնային նամակագրությունը, գրել է, որ ԱՄՆ-ն 250 միլիոն դոլարով կկրճատի Իրաքին ցույց տրվող ռազմական օգնությունը, եթե հարկադրված լինի ամերիկյան զորքը դուրս բերել այդ երկրից: Ըստ նույն աղբյուրի՝ պետքարտուղարությունը մտադիր է հնարավորության դեպքում հետ կանչել նաև 2021 թվականի ֆինանսական տարում Իրաքի համար նախատեսված 100 միլիոն դոլարի հայցը: