Միս գնելիս համոզվեք՝ արդյոք այն սպանդանոցային ծագմա՞ն է, թե՞ ոչ: Սննդի անվտանգության տեսչական մարմինը սկսել է մշտադիտարկել մսի շուկան: Որպեսզի սպառողը ևս համոզված լինի, որ առողջ միս է գնել, տեսչական մարմնից հորդորում են միս գնելիս հեռախոսի հավելվածով ստուգել էլեկտրոնային կոդը: