Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ նստավայրում սկսվել է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի գործով արտահերթ դատական նիստը:
Հաշվի առնելով, որ ձեռք են բերվել Գրիգորյանի առողջական վիճակի կտրուկ վատացման մասին նոր տվյալներ, դատախազության նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է արտահերթ դատական նիստ:
Մանվել Գրիգորյանը, առողջական վիճակով պայմանավորված, դատարան չի բերվել:
Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտնել է, որ «Նաիրի» ԲԿ-ն Մանվել Գրիգորյանի առողջության վերաբերյալ գրություն է հասցեագրել Դատախազությանը, որում մասնավորապես ասվում է, որ Մանվել Գրիգորյանի գործով հերթական դատական նիստը նշանակված է հունվարի 21-ին, սակայն հաշվի առնելով նրա առողջական վիճակի կարևորությունը և հրատապությունը՝ առաջարկվում է նախաձեռնել արտահերթ դատական նիստ՝ հրավիրելով Փորձագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանին: