Չորեքշաբթի ԱՄՆ դեմոկրատ օրենսդիրները մտադիր են Կոնգրեսի ստորին պալատից Սենատին ուղարկել Թրամփի դեմ մեղադրական եզրակացությունը: Ենթադրվում է, որ դատական այդ վարույթով էլ կավարտվի իմփիչմենտի գործընթացը:
Ստորին պալատի խոսնակ Նենսի Փիլոսին հայտարարել է, որ «նախագահը պետք է պատասխան տա օրենքի առջև»:
Սենատի հանրապետական մեծամասնության առաջնորդ Միթ Մաքքոները նորմալ է համարել, որ դատական կարգով կկանչվեն վկաներ, բայց և ընդունել է այն իրողությունը, որ երկու կողմն էլ կհրավիրի այն վկաներին, որոնք կհաստատեն իրենց ցանկալի տեսակետը: