ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի զինվորները չեն տուժել Իրաքի Al Taj ռազմաբազայի հրթիռակոծման հետևանքով:
«Կոալիցիայի զինծառայողներից ոչ մեկը չի տուժել Al Taj-ի հենակետերի վրա իրականացված հարձակման հետևանքով»,- Twitter-ում գրել է «Վճռական աջակցություն» խաղաղապահ միջազգային առաքելության հրամանատարության անդամ, գնդապետ Մայլս Կուգինսը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ Բաղդադից հյուսիս գտնվող Al Taj ամերիկյան ռազմաբազային հրթիռի հարված է հասցվել: Լրատվամիջոցները հայտնում են նաև, որ Հյուսիսային Իրաքի Balad ավիաբազան էլ է ենթարկվել է հրթիռային հարձակման: Զոհերի ու վնասների մասին տեղեկություններ չկան: