ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ավարտվեցին Իրանի հարցով լսումները: Հանձնաժողովի նախագահ Էլիոթ Էնգելը հայտարարեց, որ չնայած՝ պետքարտուղար Մայք պոմպեոն հրաժարվել է վկայություն տալ, բայց ինքը մտադիր է համառել և անպայման կանչել նրան հանձնաժողով: Էնգելն ասել է, որ Պոմպեոն պարտավոր է դա անել, որովհետև վարչակազմը իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիին սպանելով՝ փաստացի պատերազմի առաջ է կանգեցրել ԱՄՆ-ին Իրանի հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները՝ ներառյալ Պոմպեոն, փակ ճեպազրույցներ էին անցկացնում Ներկայացուցիչների պալատում և Սենատում: Նրանք փորձեցին արդարացնել գեներալ Սոլեյմանիին չեզոքացնելու իրենց որոշումը, բայց այդ պատասխանները չգոհացրին դեմոկրատներին:
Արդյունքում որոշվեց լրացուցիչ լսումներ անցկացնել այս հանձնաժողովում, որոնց ընթացքում, ինչպես արդեն նշեցինք, պետքարտուղարը պարտավոր կլինի ներկա լինել: