Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանն այսօր հայտարարել էր, որ իր տպավորությամբ՝ Գլխավոր դատախազությունը բնավ էլ չի կամենում փոխել Գրիգորյանի խափանման միջոցը: Նա ենթադրել էր, որ ավելի շուտ կրկին գերատեսչական հանձնաժողով կձևավորվի՝ իր պաշտպանյալի հարցը քննելու համար, բայց արդյունքում ոչինչ չի փոխվի մի մարդու դեպքում, որի կյանքին այս պահին վտանգ է սպառնում:
Քիչ առաջ, սակայն, հայտնի դարձավ, որ Դատախազության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ դատական նիստում Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխվեց՝ չհեռանալու մասին ստորագրությամբ։