Այսօր՝ ժամը 18։00-ին, դատախազության նախաձեռնությամբ հրավիրվել է արտահերթ դատական նիստ՝ քննարկելու Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով նրա խափանման միջոցը փոխելու նպատակահարմարության հարցը: Այս մասին 1lurer.am-ին հայտնել է Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։