Հին Երևանի մասին նոր բացահայտումը: Մայրաքաղաքի գլխավոր հրապարակի տակ թաքնված շերտը հանրության սեփականությունը դարձնելու համար շուտով աշխատանքային խումբ կձևավորվի: Մասնագետների առջև խնդիր է դրված՝ պատմական շերտը վեր հանելիս չվնասել նույնպես մշակութային արժեք ունեցող Հանրապետության հրապարակը: